Թամմի Աբրահամը ցանկանում է շաբաթական 130 հազար ֆունտ ստանալ «Չելսիում»․ The Times
SportՖուտբոլիստ Թամմի Աբրահամը ցանկանում է շաբաթական 130 հազար ֆունտ ստեռլինգ ստանալ լոնդոնյան «Չելսիի» հետ նոր պայմանագրով, հայտնում է The Times-ը: Հրապարակման համաձայն՝ 22-ամյա հարձակվողը «Չելսիի» հետ նոր պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, եթե այն համանման լինի թիմակից կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյի պայմանագիրը, որի աշխատավարձը շաբաթական 120 հազար է՝ գումարած բոնուսները: Աբրահամի ներկայիս համաձայնագիրը հաշվարկվում է մինչև 2022 թվականի ամառ: Աբրահամը «Չելսիի» շրջանավարտ է: Այս մրցաշրջանում Անգլիայի հավաքականի հարձակվողը բոլոր մրցաշարերում լոնդոնյան ակումբի համար անցկացրած 39 խաղում 15 գոլ է խփել: