Հայաստանում 2019 և 2020 թթ. մարտ, ապրիլ, մայիս ամիսներին բոլոր պատճառներից մահվան դեպքերը չեն ավելացել. Աննա Կոստանյան
Blogosphere«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հունիս ամսին Առողջապահության նախարարությանը հարցում էի իրականացրել, որպեսզի տրամադրեն վիճակագրական տվյալներ նախորդ և այս տարվա մարտ, ապրիլ, մայիս (հունիսի սկզբին բնական է համապարփակ տվյալներ չեն ունեցել) ամիսներին մահացության ցուցանիշների վերաբերյալ, մասնավորապես, թե որքա՞ն մարդ է մահացել թագավարակից այս տարի նշված ամսիներին, քանի՞ մարդ է մահացել այլ հիվանդություններից վերոնշյալ ամիսներին, օրինակ գրիպից կամ թոքաբորբից, ինչպես նաև տրամադրել տեղեկություններ, թե կա՞ արդյոք գիտական հիմնավորում՝ որքան է բժշկական և ոչ բժշկական (ցանկացած այլ նյութից պատրաստված, ինքնաշեն) դիմակի կանխարգելիչ ազդեցությունը թագավարակի հանդեպ։
Փաստորեն Հայաստանում 2019 և 2020 թթ. մարտ, ապրիլ, մայիս ամիսներին բոլոր պատճառներից,
այդ թվում՝ ԳՐԻՊԻՑ և ԹՈՔԱԲՈՐԲԻՑ գրանցված մահվան դեպքերը չեն ավելացել, ավելին, նկատվում է մահվան ցուցանիշների նվազման միտում։
Եվ այսպես, ԲՈԼՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ գրանցված մահվան դեպքերի թիվը 2019-ի մարտին եղել է 2535, ապրիլին՝ 2203, մայիսին՝ 2285, իսկ 2020-ի մարտին՝ 2288, ապրիլին՝ 2156, իսկ մայիսին՝ 2102»: