«Բորուսիան» սահմանել է «Մանչեսթեր Յունայթեդի» ժամկետը Սանչոյի տրանսֆերային գործարքի համար․ SportBild
СпортԴորտմունդի «Բորուսիան» վերջնագիր է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ կապված ֆուտբոլիստ Ջադոն Սանչոյի տրանսֆերի գործարքի ժամկետի վերաբերյալ, հայտարարել է SportBild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը Թվիթերի իր էջում: Եթե անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի 20-ամյա խաղացողին, գործարքը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 10-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ Սանչոյի համար վճարել ավելի քան 50 միլիոն ֆունտ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «դեղին-սևերի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին: Սանչոն 2019/20 մրցաշրջանում խփել է 20 գոլ և բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» համար 44 խաղում 20 գոլային փոխանցում է կատարել: