«Արսենալը» բանակցություններ է վարում «Ռեալի» հետ Սեբալոսի տրանսֆերի շուրջ. Արթետա
SportԼոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արթետան հայտնում է, որ «Արսենալը» բանակցություններ է վարում «Ռեալի» հետ` ֆուտբոլիստ Դանի Սեբալլոսին թիմում պահելու համար: Սեբալլոսը «Արսենալի» կազմում խաղում է անցած ամառվանից՝ վարձավճարով: 23-ամյա իսպանացու պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին:
«Մենք բանակցում ենք «Ռեալի» հետ: Ակնհայտ է, որ խաղացողը մեզ չի պատկանում, նա մեր ձեռքերումը չէ, ուստի ակումբները պետք է խոսեն և տեսնեն, թե ինչ կարող ենք անել», - Արթետային մեջբերում է Reuteurs-ը: Արթետան չի բացառել, որ արտագնա մրցաշրջանում «Արսենալը» կարող է կենտրոնանալ խաղացողների վարձակալության վրա՝ հաշվի առնելով կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված ֆինանսական սահմանափակումները: «Մենք պետք է բաց լինենք տարբեր իրավիճակների համար, - ասել է մարզիչը: «Արսենալի» համար 30 հանդիպումներում Սեբալլոսը խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: