«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել
SportԻսպանական ֆուտբոլային ակումբի Թվիթերի միկրոբլոգում նշված է, որ «Բարսելոնայում» անցկացված աուդիտը չի հայտնաբերել որևէ մեկի դեմ ուղղված զրպարտչական արշավների որևէ հետք: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնան» փորձել է սոցիալական ցանցերի միջոցով ազդել հասարակական կարծիքի վրա՝ պաշտպանելու ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի կերպարը, այդ թվում, իբրև թե, օգտագործելով իր խաղացողների քննադատությունը:
«Ակումբի կողմից տարբեր մոնիտորինգի և վերլուծության ցանցային ծառայությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները չեն բացահայտել որևէ մեկի դեմ ուղղված սկանդալային արշավներ և կոռումպացված պահվածք: Իսկ պայմանագրային ծառայությունների արժեքը շուկայական գների սահմաններում է», - ասվում է «Բարսելոնայի» հայտարարության մեջ: