Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 274 կազմակերպության գործունեությունը
ОбществоՊարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 6-ի դրությամբ կայացվել է 4 274 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 44 483 ստուգում, որից միայն 669-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։