«Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լոռի»-ին
SportՀայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրն ավարտվեց «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով:
«Ալաշկերտ»-ին հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր հաշվով` 5:1: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Տիագո Գալվաուն, Պապ Աբդու Կամարան, Ալեքսանդր Գլիշիչը (դուբլ), Էդուարդ Ավագյանը: Վանաձորյան ակումբից միակ գնդակ խփեց Ուգուչուկվու Իվուն: