Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի. Հայաստանում ՌԴ դեսպանություն
SocietyՌուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան – Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը` նշելով, որ այդ չվերթներով ևս 291 ՌԴ քաղաքացի վերադարձել է Ռուսաստան:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ:
Դեսպանությունից հայտնում են, որ ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։