Քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Թուրքիան արձագանքեց Սպիտակ Տան մամուլի քարտուղարին
«Մենք կործում ենք, որ մամուլի քարտուղարի խոսքերը լեզվի անհաջող սայթաքում էին։ Ցանկացած պարագայում, նման ձևակերպումներն անթուլատրելի են»։
ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է լռել»։
Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 7-ին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին անդրադարձել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ վանդալիզմին:
Մաքենանին վկայակոչել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը այն հուշարձանների շարքում, որոնք վերջերս պղծվել և վնասվել են ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում:
«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ոնենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- ասել է Սպիտակ տան խոսնակը: