Հայաստանում ևս համավարակի ազդեցությամբ գրանցվել է տնտեսական ակտիվության անկում Շիրակի մարզպետն արձակուրդ է մեկնում Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Կարծում եմ՝ Նոան Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է. Բերեզովսկի Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու․ հայտարարություն Չինական ներդրումների համար մեր երկրում չկան ոչ քաղաքական, որ էլ տնտեսական հիմքեր․ Աշոտյան ԱԺ-ն առաջին անգամ կկիրառի Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին չշնորհավորելու տարբերակ չուներ. քաղաքագետ Հայաստանից դուրս ապրող թոշակառուները խնդրի առաջ են կանգնել. թոշակը չեն կարողանում ստանալ 

Ոստիկանությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալ իրականացված ստուգողական գործողությունների մասին. 168.am

Հասարակություն

ՀՀ Ոստիկանությունը հունիսի 19-ին հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացրել էր, որ մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։

«Այսպիսով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ վկայակոչված ծխախոտի խմբաքանակի վաճառքը, մատակարարումը և արտահանումը իրականացվել են ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահանջների պահպանմամբ և գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»,- նշված էր հաղորդագրության մեջ։

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով.

«1. Արդյո՞ք այս ստուգողական գործողությունների շրջանակում լսել եք նաև  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանին և Հրաչյա Հակոբյանին, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին՝ հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանի՝ ձեր կողմից մատնանշած «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման մեջ հենց նրանց անուններ են հիշատակվում:

«Սիփանը, երբ սկսում է դա կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել «ամենայն հայոց աներձագին», որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, որը որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով: Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա համաձայնեցնում է Աննայի հետ, նա զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից»,- ասել էր Միքայել Մինասյանը։

2. Ո՞ւմ եք հարցաքննել սույն ստուգողական գործողությունների շրջանակում»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են.

«12.05.2020 թ. Միքայել Մինասյանի՝ «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների վարչությունում կատարվել են դեպքի իրական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ բոլոր տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ հարցումների են ենթարկվել դեպքի հետ հնարավոր առնչություն և մասնակցություն ունեցած իրավաբանական ու ֆիզիկական անձինք, որոնց վերաբերյալ տեղեկություն չի կարող տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով»։

Նկատենք, որ  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են, որ՝  «1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:

Հիշեցնենք՝ 168.am-ն ավելի վաղ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանից հետաքրքրվել էր՝ արդյոք այդ գործողությունների շրջանակում լսե՞լ են նաև իրեն՝ հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանի հայտնի հրապարակման մեջ հիշատակվում էր նաև նրա անունը: Ի պատասխան՝ ՊԵԿ փոխնախագահը հայտնել էր. «Ոստիկանությունում իրականացվող՝ Կրասնոդար քաղաքում ձերբակալված ծխախոտի ստուգողական գործողությունների շրջանակը որևէ կերպ չի առնչվել ինձ հետ»։

Հիշեցնենք նաև՝ 168.am-ն ավելի վաղ հրապարակել էր թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի մեկնաբանությունները:

Հարցում էինք ուղարկել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին, ստացել «պատասխան», որտեղ, սակայն, չկային կոնկրետ հարցադրումների պատասխանները։

Նկատենք՝ իր ուղիղ եթերներում հենց նրանց անուններն էր հիշատակել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը: Ի դեպ, «ծխախոտային սկանդալի վերաբերյալ» Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև երկրորդ տեսանյութը «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են» խորագրով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ Մոլորակի ամենագեղեցիկ ջրվեժները (լուսանկարներ)Միա Խալիֆան Բեյրութի պայթյունից տուժածների համար մոտ 100 հազար դոլար է հավաքել` աճուդի հանելով պոռնոֆիլմերի իր հայտնի ակնոցը (լուսանկարներ)Երկրի վրա ամենաանսովոր վայրերը (լուսանկարներ)Արցախ է այցելել ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանը ոչնչով չի զիջում Լուկաշենկոյին՝ թե՛ որպես դիկտատոր, թե՛ որպես պոպուլիստ․ Միհրան ՀակոբյանՀայաստանում ևս համավարակի ազդեցությամբ գրանցվել է տնտեսական ակտիվության անկում Շիրակի մարզպետն արձակուրդ է մեկնումՆախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը (տեսանյութ)5 պատճառ, թե ինչու են երիտասարդ աղջիկները ցանկանում սեքսով զբաղվել մեծահասակ տղամարդկանց հետ Հանգստի համար աշխարհի լավագույն վայրերը (լուսանկարներ)Արդարադատության նախարարությունը մերժել է փաստաբանների պալատի առաջարկը Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (տեսանյութ) Երկրագնդի վրա բնական ծագմամբ ամենագեղեցիկ վայրերը (լուսանկարներ)Օրվա կադրը. «Երբ մարդասիրությունը սահմաններ չունի, COVID-ն էլ խոչընդոտ չէ»«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին «Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները Դիանա Շատվերյանը վարակվել է կորոնավիրուսովՆիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին. «Հրապարակ» Դավիթ Մանուկյանը Բուզովային 3,5 միլոն ռուբլի արժողությամբ ապարանջան է նվիրելՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Կարծում եմ՝ Նոան Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է. Բերեզովսկի Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու․ հայտարարությունՉինական ներդրումների համար մեր երկրում չկան ոչ քաղաքական, որ էլ տնտեսական հիմքեր․ ԱշոտյանԱԺ-ն առաջին անգամ կկիրառի Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին չշնորհավորելու տարբերակ չուներ. քաղաքագետԱլսուն առաջին անգամ որդու հետ լուսանկար է հրապարակել Հայաստանից դուրս ապրող թոշակառուները խնդրի առաջ են կանգնել. թոշակը չեն կարողանում ստանալ«Լիդիան Արմենիան» օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացըԱմենագեղեցիկ բնապատկերներ ունեցող յոթ երկրները (լուսանկարներ)Գոհար Ավետիսյանը առաջին անգամ հրապարակել է նորածին որդու լուսանկարըՎարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը «Սինանյանը ճամարտակում է․ Սփյուռքի գրասենյակը կույր աղիքի պես կառույց է դարձել» (տեսանյութ)Աշխարհագրագետները կազմել են աշխարհի ամենագեղեցիկ գետերի ցանկը (լուսանկարներ)Արցախի նախագահն ընդունել է Օնիկ Գասպարյանին Նոր տեսանյութ է հայտնվել համացանցում. «Վստրեչի Ապերին» բերման ենթարկելիս անգամ վեճ է առաջացել ՄԻՊ աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել էՀետաքրքիր է՝ Արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համարՆարեկ Սամսոնյանը դուրս է եկել ոստիկանությունիցՀամացանցում է հայտնվել Մինսկում ոստիկանական բաժանմունքի տարածքում գետնին պառկած ձերբակալված ցուցարարների տեսանյութը Վալերի Օսիպյանի պատասխանը՝ Վլադիմիր Գասպարյանին «Ես Խոսեն չեմ, ես Ժոզեն եմ». Մոուրինյոն խոստովանել է, որ տանել չի կարողանում, երբ աղավաղում են իր անունը․ ESPNԻնչպիսին է Victoria's Secret-ի նոր տրանսգենդեր գեղեցկուհին (լուսանկարներ)Նարեկ Սամսոնյանին կարմիր բերետավորները տարել են Արաբկիրի բաժինՀայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը կերկարաձգվի Victoria's Secret-ը առաջին անգամ պայմանագիր է կնքել պլյուս չափսի մոդելի հետ (լուսանկարներ)Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ․ նիստը հետաձգվեց մինչև սեպտեբերի 8-ը Սեղանները կեղտոտ էին, ալկոգել չկար․ հաճախորդը հորդորում է չօգտվել «Տաշիր Պիցցա» հանրային սննդի վայրից
Ամենադիտված