Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union 

Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. Միհրան Հակոբյան

Blogosphere

Քաղաքագետ Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բաց խոսելու ժամանակն է: Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության միակ, կրկնում եմ` միակ երաշխիքն է: Այլընտրանքը թուրքերի մուտքն է տարածաշրջան` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Միայն բացարձակ ապուշը չի հասկանում, որ տարածաշրջանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է` նոր հայոց ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Որովհետև թուրքական ստրատեգիական ծրագրերի մեջ Հայաստանը ոչ ավել է, քան 1918թ.-ի Բաթումի պայմանագրով նախատեսվածը` 10.000 ք/կմ` առանց Արցախի ու Զանգեզուրի: Սա էլ նրա համար, որ թուրքերին չմեղադրեն, թե աշխարհի քաղաքական քարտեզից վերացրել են Հայաստանը: Մի քաղաք-պետության չափ տարածք` աշխարհի աչքերում պարզերես լինելու համար: Ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը չի նշանակում, որ ինչ արվում է, հայերի «սիրուն աչքերի համար է արվում»: Ոչ, ռուսներն ունեն իրենց շահերը: Եվ ինչքան իրենք են մեզ այստեղ պետք, այդքան էլ մենք ենք իրենց այստեղ պետք:

Երբ խոսքը պետության և ազգի ճակատագրի մասին է, առնվազն շանտղություն է «փաստարկներ» բերելը, թե սա կամ նա խաղում է ժողովրդի հույզերի և վախերի հետ ու ցեղասպանությամբ է վախեցնում: Ընդամենը 100 տարի առաջ բնաջնջված ու հայրենազրկված ժողովուրդն իրավունք չունի իր բախտը հանձնել արտասահմանյան գործակալական ցանցի ձեռքը, որոնց միակ նպատակը իրենց տերերի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելն է: Իսկ այդ շահերը անզեն աչքերով էլ տեսանելի են` Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից: Իսկ թե դրանից հետո ինչ կլինի հայերի հետ, Քիպլինգի ասած «Մեծ խաղի» խաղադրույքների համատեքստում էական չէ, կարևորը` ռուսները չլինեն այս տարածաշրջանում, որպեսզի միջինասիական էներգոռեսուրսները Արևմուտք հոսեն այն պետություն-կորպորացիաների խողովակներով, որոնք ուզում են ռուսներին տարածաշրջանից դուրս մղել: Ու իրենք չեն պատրաստվում զորախմբով տարածաշրջան մտնել, իրենք տարածաշրջանը «հավատարմագրային կառավարման են հանձնելու» Թուրքիային: Սա է աշխարհաքաղաքական խաղի տրամաբանությունը, սա է ողջ ճշմարտությունը: Եվ այս գործի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել ու ծախսվում: Այդ փողերով կոնկրետ մարդկանց շրջանակ է աճեցվել ու դաստիարակվել ու հիմա դրանք վխտում են կառավարության ու պառլամենտի կաբինետներում:

Որպեսզի վտանգի աստիճանն ավելի հասկանալի լինի, պետք է ուշադրություն դարձնել մեկ շատ կարևոր հանգանքի վրա` Հարավային Կովկասում ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան հայ և վրացի միասին վերցրած: Պատկերացնու՞մ եք` ի՞նչ է լինելու մեր վիճակը, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դոմինանտ օպերատոր լինի Թուրքիան` բնականաբար ենթաօպերատորի գործառույթները հանձնելով Ադրբեջանին: Առաջինը մենք ենք գնալու «կոմբայնի բերան», իսկ վրացիները կմնան «դեսերտի համար»: Եվ բավական է արդեն ճռճռան բառեր օգտագործել ու ինքիշխանություն հասկացությունը բառի բուն իմաստով չարաշահել: Եթե ունես թշնամական Թուրքիա, որի սահմանը պահելու համար չունես ոչ ռազմական, ոչ էլ տնտեսական համադրելի պոտենցիալ ու այդ գործը քո փոխարեն պետք է անի համադրելի ռազմական պոտենցիալ ունեցող քեզ դաշնակից ինչ-որ մեկը, ապա ինքնիշխանությունը բացարձականացնելն ուղղակի ծիծաղելի է: Ինքնիշխա՞ն ես, ինքնիշխանությունդ պատեհ-անպատեհ առիթով սրա-նրա աչքն ես մտցնու՞մ, ուրեմն գնա ու ինքդ ֆիզիկական անվտանգությունդ ապահովիր աշխարհի ամենագիշատիչ պետություններից մեկից` Թուրքիայից:

Ու չի կարելի մարդկանց ականջներին լափշա կախել` ասելով, թե «իսկ ո՞վ է ասում, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»: Իսկ ո՞վ կամ ինչը՞ խանգարեց, որ Թուրքիան, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, ներխուժի Կիպրոս, ներխուժի Իրաք, ներխուժի Սիրիա, հիմա արդեն Լիբիա: Իսկ գիտե՞ք, թե տարեկան թուրքական ռազմական ավիացիան քանի անգամ ու ինչ ծավալի մարտական բեռով է խախտում ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային սահմանները: Իսկ մեր օդային սահմաններն ինչու՞ չեն խախտում: Միայն չասեք, թե Հայաստանի ինքնիշխանությունն են հարգում կամ ասենք` հայկական ավիացիայից ու ՀՕՊ համակարգերից են վախենում: Չեն խախտում, որովեհտև մեր երկրում ռուսական ռազմական խմբավորում է կանգնած: Ցավոք, Հայաստանի ներկայիս ռեժիմն իր բնույթով հակառուս է: Այս մարդկանց տարիներով ռուսաֆոբիայով են ծրագրավորել, և իրենք չեն կարող ու չեն հրաժարվելու ռուսաֆոբիայի ծրագրային «սոֆթից»: Ու թեկուզ վախենում են, թեկուզ վախվորած քայլերով են «առաջ գնում», բայց ակնհայտ է` հակառուսականության միջավայրից պետական ապարատ տեղափոխվածները խնդիր ունեն լուծելու ու քայլ առ քայլ արժեզրկում են հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը:

ՀԱՊԿ վարկաբեկումից մինչև արտասահմանյան գործակալներով պետական ապարատը ողողել ու ռուսական զենքի բառիգությամբ զբաղվել, ամենակեղտոտ կոնվենցիաները վավերացնելու պատրաստակամությունից ու ռուսական ձեռնարկությունների վրա հարկային մարմիններով գրոհից մինչև 102-րդ ռազմաբազայի վերացման քննարկում... սրանք այն ձնծաղիկներն են, որ այս ռեժիմն արել է: Ու քանի դեռ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին չեն վստահում, ամեն բան միայն դեպի վատն է գնալու: Իսկ չեն վստահում, որովհետև անվստահելի է մարդը, ով ռուս պաշտոնյաների առաջ հրապարակավ «բալալայկա է նվագում», բայց իշխանության գալուց առաջ 2016-ի ապրիլյան պատերազմի համար պաշտոնական Մոսկվային էր մեղադրում, իշխանության գալուց առաջ տարիներով «արածում էր» սոռոսական անդաստաններում, իշխանության գալուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս էր հանում, իշխանության գալուց անմիջապես հետո վարկաբեկեց ՀԱՊԿ-ը, իշխանության գալուց հետո հարկային տեռոր սկսեց ռուսական ձեռնարկությունների դեմ, իշխանության գալուց հետո քոքված ռուսաֆոբների բանդային պետական ապարատում տեղավորեց...

Ձեր վրա վերցրեք, Դուք կվստահեի՞ք Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, խոսքերի՞ն կհավատայիք, թե՞ գործերին: Հետևությունը մեկն է. այս ռեժիմի օրոք հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն օրեցօր դեպի զրոյական վիճակի է ձգտելու` տարածաշրջանի դռները բացելով Թուրքիայի առաջ` հայոց նոր ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Ուստի օր առաջ Նիկոլ Փաշինյանին իր գործակալան բանդայով հանդերձ պատմության գիրկն ուղարկել է պետք, օր առաջ այս ռեժիմը դեմոնտաժ անել է պետք: Ամեն օրը վնաս է, ամեն օրը ֆիզիկական անվտանգության խնդիր է առաջացնում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministry
Most Popular