Ամենագեր մոդելն իր տարեդարձի օրը լուսանկարվել է անկեղծ լողազգեստով (լուսանկարներ)
Աշխարհի ամենագեր plus size մոդել Թես Հոլիդեյը լուսանկարվել է լողազգեստով: Աստղն իր լուսանկարներն արել է իր ծննդյան 35-ամյակի կապակցությամբ և հրապարակել դրանք Ինստագրամի իր էջում:
Լուսանկարներում մոդելը կրում է սև լողազգեստ և դիրքեր է ընդունել կակտուսների ֆոնին:
«Իմ տարեդարձն է: Շնորհակալ եմ 35 տարեկան լինելու, սթրինգային բիկինի կրելու, գեր լինելու, Փալմ-Սփրինգսում լինելու և այդքան սիրով շրջապատված լինելու համար»,- կից գրել է Թեսը: