Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Աստղագուշակ՝ հուլիսի 8-ի համար

Other

Խոյ. Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ ձեզ համար թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք մի ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Ցուլ. Այսօր դուք ստիպված եք պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:

Զիջողականությունն է այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականը: Երեկոն նախընտրելի է անցնկացնել ընտանիքի հետ:

Երկվորյակներ. Վանեք ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը, այն հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին:

Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր չափաբաժինը: Սակայն նաև պետք է պատրաստ լինեք անսպասելի շրջադարձերի և զերծ մնաք ինքնախարազանումից:

Խեցգետին. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդիրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը:

Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Միգուցե սա հենց’ այն օրն է, երբ դուք կգտնեք ձեր <կեսին>:

Առյուծ. Սա ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում:

Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:

Բոլոր ձեր խոհարարական նորամուծությունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ:

Կույս. Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար` ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու:

Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձարկումներ անելու, ռիսկի գնալու:

Եթե այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:

Կշեռք. Ամորֆ և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել:

Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի` նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն <դեղամիջոցը> համեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է` մնալով ձեր մտքերի հետ:

Կարիճ. Այսօր ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք` նախազգացումը ձեզ չի խաբի:

Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները:

Անկախ ամեն ինչից, աշխատեք անկեղծ լինել ձեր զգացմունքներն արտահայտելիս, և դիմացինները դա կգնահատեն ըստ արժանվույն:

Աղեղնավոր. Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե, եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:

Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են դառնում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև` օգնել դիմացիններին այդ բարդ գործում:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի:

Այծեղջյուր. Օրվա ընթացքում ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեզ մասին դատելու են <ըստ հագուստի>, սակայն խուսափեք չափից ավելի արտառոց տեսքից, նախապատվությունը տվեք փորձված մոդելներին:

Շատ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար:

Ջրհոս. Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:

Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Ձկներ. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular