Եղեգնուտցիները շարունակում են բարիկադային պայքարը (տեսանյութ)
PoliticalԱյսօր առավոտից Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները համայնքապետարանի դիմաց շարունակում են բարիկադային պայքարը: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել ակցիաները, քանի դեռ մարզպետի հետ ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը:
Հիշեցնենք, որ եղեգնուտցիները արդեն 3-րդ օրն է, ինչ անցկացնում են բողոքի ակցիաներ: Նրանք դատի են տվել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին: Պահանջը մեկն է՝ թույլ չտալ նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը վերականգնվի իր պաշտոնում: