Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լեսթերի» հետ խաղում «Արսենալը» չպահպանեց հաղթանակը
SportԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի խաղում «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ: Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 1: 1 հաշվով: Տանտերերից գոլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (21-րդ րոպեին): «Լեսթերը» Ջեյմի Վարդին պատասխանեց գոլով (84-րդ րոպեին): «Արսենալի» կազմում 75-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էդվարդ Նկետիան: «Լեսթերը» 59 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է։ «Արսենալը», որն ունի 50 միավոր, 7-րդ տեղում է: