«Միլանը» A Սերիայում հաղթեց «Յուվենտուսին»՝ 1989 թվականից ի վեր առաջին անգամ դառնալով 4 գոլի հեղինակ
ՍպորտՖուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Միլանը» հաղթանակ տարավ «Յուվենտուսի» նկատմամբ:
Հանդիպումը «Միլանում» ավարտվեց 4: 2 հաշվով՝ հօգուտ տանտերերի, որում գոլի հեղինակ դարձան Զլատան Իբրահիմովիչը 62-րդ րոպեին՝ 11-մետրանոցից, Ֆրանկ Կեսին՝ 66-րդ րոպեին, Ռաֆայել Լեոն՝ 67-րդ րոպեին և Անտե Ռեբիչը՝ 80-րդ րոպեին։ «Յուվենտուսի» կազմում գոլի հեղինակ դարձան Ադրիան Ռաբիոտին՝ 47-րդ րոպեին և Կրիշտիանու Ռոնալդուն՝ 53-րդ րոպեին: «Միլանը» 1989 թվականի մարտից ի վեր առաջին անգամ Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսի» դեմ խաղում 4 գոլ հեղինակեց: