Վրաստանում դիմակ չկրելու համար տուգանքները անհամեմատ բարձր են․ Սիսակ Գաբրիելյան
SocietyՇրջանառության մեջ դրված նախագծում դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացումը ընդամենը մի հոդված էր. այդ օրենքում նաեւ որոշ այլ հոդվածներ էին նախատեսված, որոնք պետք է կանոնակարգեին այդ հարաբերությունները, տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաեւ վարչարարություն իրականացնող մարմինների ցանկի ընդլայնումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Հարցին, թե արդյոք արդյունավետ կլինե՞ր տուգանքների բարձրացումը, նա պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել՝ արդյունավետ կլիներ, թե ոչ: Արդյունավետությունը կարող ենք գնահատել կիրառման արդյունքում: Օրինակ, մեր հարեւան Վրաստանում նույն դիմակ չկրելու կամ այլ սահմանափակումները խախտելու համար տուգանքները անհամեմատ բարձր են: Եթե չեմ սխալվում այնտեղ 70 հազար դրամից են սկսվում տուգանքները: Այնպես որ բոլորը չէ, որ կարծում են՝ տուգանքները 10 հազարից բարձրացնելը վատ գաղափար է»: