Հայրենադարձվածները պետությունից որևէ աջակցություն չեն ստանում. ում պետք է դիմել (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի մամուլի ասուլիսը։
Հանձնախմբի աշխատանքները համակարգողներ Սիմոն Գաֆալյանը և Ժիրայր Բյոջեքյանը ներկայացրին ստեղծված իրավիճակում Հայաստանում ապրող հայրենադարձների վիճակը, իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իրականացնել այս իրավիճակում։
Անդրադարձ եղավ նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին և բացթողումներին։