Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна 

Ոստիկանների կողմից կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Право

Ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների անզիջում և կոշտ պայքարը շարունակվում է։ Միայն ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո տվյալ պահին քննվում է ապօրինի ծառահատումներին տարբեր կոռուպցիոն սխեմայով առնչվող Ոստիկանության ծառայողների վերաբերյալ 3 քրեական գործ։  

Նշված գործերից 2-ով որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ (որոնցից երկուսը՝ ոստիկանության ծառայող։ Եվս մեկ քրեական գործ՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից երեք անձի (ներառյալ ոստիկանության երկու պաշտոնատար անձի) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

 Մասնավորապես ՀՀ ԱԱԾ կողմից իրացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020թ․ ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ-ն և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․Չ․-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ դիմել են հակաօրինական գործողությունների՝ ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի հանգամանքները խեղաթյուրելու, թաքցնելու և ենթադրյալ ապօրինի ծառահատում իրականացրած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով։

Մասնավորապես՝ քաղաքացի Հ․ Մ․-ն, տեղեկանալով, որ 2019թ․ հոկտեմբերի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի» անտառպետության տարածքից ապօրինի հատված՝ առանց համապատասխան փաստաթղթերի իրեն պատկանող փայտանյութ տեղափոխելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստվում են ոոստիկանության Գուգարքի բաժնում, իր մտերիմ՝ Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ-ին դրդել է իր օգտին կատարել գործողություններ։

Արդյունքում վերջինսև նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․Չ․-ն, ում հանձնարարել էր նյութերի նախապատրաստումը, Կ․Հ․-ին առաջարկել են ծառերի ապօրինի հատում կատարելու իրական դեպքը չարձանագրելու համար անտառում հայտնաբերել «Կաղնի» և «Բոխի» տեսակի հատված ծառերի մեկական կոճղարմատներ՝ միայն դրանց ապօրինի հատումը նրան վերագրելու համար: Այնուհետև, քննարկել և որոշել են, թե ինչ բովանդակություն պետք է ունենա Կ․ Հ․-ի բացատրությունը՝ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները և փոխելով նրանից վերցված բացատրության արձանագրության կազմման ամսաթիվը։

Ավելի ուշ պարզելով, որ այդ բացատրությամբ հայտնված տեղեկություններն ու տվյալները հակասում են փայտանյութով բեռնված ավտոմեքենայի վարորդի՝ ավելի վաղ ոստիկանության այլ բաժնում տրված բացատրությամբ ներկայացված տվյալներին՝ ոստիկանության բաժանմունքի տեսուչը իր վերադասի հանձնարարությամբ  նյութերից հանել և պատռել է վարորդի բացատրության մասին արձանագրությունը և դրա փոխարեն, թերթերի քանակը ապահովելու համար, նյութերին է կցել այլ փաստաթուղթ:

Ապա Ա․ Չ․-ն ավտոմեքենայի թափքում չափել է բեռնված գերանների երկարությունը և տրամագիծը, և դրանց չափերին համապատասխան հատված ծառերի կոճղարմատներ հայտնաբերելու համար հեռախոսազանգով տեղակացրել Կ․ Հ․-ին։ Ապա, վերջինիցս տեղեկանալով, որ նշած չափերով հատված ծառերի կոճղարմատները պատրաստ են, կատարել են դեպքի վայրի զննություն, որի վերաբերյալ արձանագրությունում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ապօրինի հատված ծառերի հատատեղերի, քանակների և ծավալների վերաբերյալ:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ոստիկանության Գուգարքի բաժնի նշված երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ քաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով։

29.06.2020թ․ նրանց վերաբերյալ գործը անջատվել է ապօրինի ծառերահատում կատարելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործից, այդ մասով հայտարարվել նախաքննության ավարտ։ Մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո դատախազը նշված քրեական գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Իսկ ծառերի ապօրինի հատում կատարելու մասով քրեական գործը անջատված մյուս մասով, ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Միաժամանակ, պարզվել է, որ քաղաքացի Կ․ Հ․-ն ՀՀ Լոռու մարզի առաին Ընդհանուր իրավասության դատարանի 2019թ․ դեկտեմբերի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի։ ՀՀ ՀՔԾ-ում իրականացված վերոնշյալ նախաքննությամբ պարզվել են Կ․Հ․-ի կողմից ապօրինի ծառահատումը շուհույթ ստանալու նպատակով, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմով նախատեսված արարք կատարելու մասին նոր երևան եկած հանգամանքներ, որոնք դատական ակտ կայացնելիս դատարանին հայտնի չեն եղել որոնք ինքնին կամ մինչ այդ պարզված հանգամանքների հետ միասին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է։   

Ելնելով դրանից՝ դատախազությունում քննարկվում է Կ․Հ․-ի վերաբերյալ օրինակիան ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու ուղղութամբ քրեադատավարական օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու հարցը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Правительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали марш
Самое популярное