Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Եղեգնուտցիների խնդրի հասցեատերը մարզպետարանը չէ. Համբարձում Մաթևոսյան

Քաղաքական

Մեր կայքը մի քանի օր է` ներկայացնում է Եղեգնուտում ծավալվող իրադարձությունները:

Մարդիկ բարիկադներ են կազմել և փակել ճանապարhները: Պահանջը մեկն է՝ հնին վերադարձ չկա, հին ու մերժված գյուղապետն այլևս չպետք է պաշտոնավարի:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իր նախաձեռնությամբ  բազմիցս ունեցել են հանդիպումներ, քննարկումներ բողոքող կողմերի հետ, իսկ Ռազմիկ Մարգարյանի հետ ինքը հանդիպել է ընդամենը երկու անգամ: «Երեկ եղեգնուտցիներին կանչել եմ հանդիպման, բայց մերժել են:  Գործը ուղիղ չի վերաբերում մարզպետարանին, դատական ակտն ինքնին վերաբերվում է Եղեգնուտի նախկին համայնքապետին և ժամանակավոր պաշտոնակատարին»,-ասաց մարզպետը:

Համբարձում Մաթևոսյանը ընդգծում է, որ այն թյուր ըմբռնումները և խոսակցությունները, թե ինքն է վերականգնել նախկին համայնքապետին, չեն համապատասխանում իրականությանը. «Մարզպետը լիազորված չէ նոր համայնքապետ նշանակելու. ես այս դատական ակտով որևիցե մեկին պաշտոնում չեմ վերականգնել և չեմ նշանակել. պարզապես վերցրել եմ դատական ակտը  և փոխանցել եմ համայնք՝ ի կատարման»:

ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ եղեգնուտցիներն իրեն դատի են տվել, Մաթևոսյանը հերքեց. «Ինձ որևիցե մեկը դատի չի տվել,  չեն էլ կարող տալ, որովհետև ես լիազորություն չունեմ՝ կատարելու իրենց պահանջը»:

Մաթևոսյանը կարևորում է, որ Եղեգնուտում  ամենամեծ, ծավալային աշխատանքները կատարվել են հենց իր պաշտոնավարման օրոք, և իր անմիջական միջամտության շնորհիվ  բազմաթիվ ծրագրեր են իրականացվել համայնքում․ խոսքը վերաբերում է ասֆալտաշինությանը, լուսավորությանը, բարեկարգ ճանապարհներ ունենալուն, ոռոգման համակարգին, խմելու ջրին: Ըստ մարզպետի՝  գյուղացիները սա չեն թաքցնում: Օր ու գիշեր իր թիմի հետ աշխատել է, որպեսզի ծրագրերը հասնեն համայնք: Գյուղական համայնքների մեջ ֆինանսական առումով ամենամեծ աշխատանքները պետք է իրականացվեր Եղեգնուտ համայնքում: 

«Երբ ես նշանակվել եմ մարզպետ, համայնքն արդեն ուներ  Ժ/Պ: Ես կարող էի Ժ/Պ-ին փոխել հասարակ  արձանագրությամբ, բայց ես երկու տարի  այդ քայլին չեմ գնացել, քանի որ հաշվի եմ առել, որ համայնքում ամենակարևորը  ոչ թե պաշտոնավարող գյուղապետն է, ոչ թե մարզպետի կամ քաղաքական թիմի շահերն են, այլ եղեգնուտցիների շահերը»,-նշում է մարզպետը և հավելում, որ  ամբողջ  մարդային ռեսուրսները մեկտեղել են, որպեսզի համայնքում իրականացնեն մեծ կարևորության խնդիրների լուծման ծրագրերը:

«Կապ չունի մարդիկ ինչ են ասում և մարզպետն ինչ է ցանկանում. մենք գործում և աշխատում ենք իրավական երկրում, որտեղ վերջին խոսքը մնում է օրենքի տառին. օրենքն ասում է, որ մարզպետը Ժ/Պ նշանակելու լիազորություն չունի այս պահին,  քանի որ դատական ակտ է հասնում հետևյալով. անվավեր ճանաչել նախկին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, քանի որ նախկին համայնքապետի  հրաժարականը չի եղել իրավական նորմերին համապատասխան. հիմա ի՞նչ կապ ունի մարզպետը, եթե Վերաքննիչ դատարանն է կայացրել որոշումը, որը անբեկանելի է, և ենթակա է կատարման՝ հրապարակելուց անմիջապես հետո»,-ընդգծեց Մաթևոսյանը:

Մարզպետը նշում է, որ եղեգնուտցիները սխալ ուղու վրա են. այս հարցի հասցեատերը մարզպետարանը չէ. «Իրենք պահանջում են, որ ես Վերաքննիչ դատարանի որոշումը ճանաչեմ անվավեր, այնինչ, ես չունեմ նման լիազորություն: Որոշումը չկատարելու դեպքում և՛ ես, և՛ համայնքի ղեկավարը ենթարկվելու ենք պատասխանատվության: Հիմա դժվա՞ր է  այսքանը հասկանալ, ձեռք ձեռքի բռնել, թվարկված ծրագրերն իրականացնել համայնքում, մինչև մյուս տարի տեղի ունեցող ընտրությունները, որում եղեգնուտցիները հնարավորություն կունենան ընտրելու իրենց նախընտրած թեկնածուին»,- եզրափակեց մարզպետը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված