Բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց
ՀասարակությունԻնձ բերման ենթարկեցին, որովհետև գործող իշխանությունները բառիս բուն իմաստով ատում են ՀՀ ոստիկանությանը։ ՀՀ ոստիկանները դարձել են այս ընտանիքի քաղաքական քմահաճույքների գերին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը բերման էր ենթարկվել ոստիկանություն։
«Ես ծխում էի և ծխելու ընթացքում դիմակը իջեցրել էի, բնականաբար ոչ ոք դիմակով չի կարող ծխել ու երբ ծխախոտը աղբարկղն էի նետում, ոստիկանը մոտեցավ ինձ և պահանջեց դիմակը դնել, ես ասացի, որ մեծ սիրով դնում եմ դիմակը, քանի որ վրան գրված է «Սուտ Նիկոլ»։ Այդ պահին ինձ մոտեցավ մի ալեհեր տղամարդ և ասաց՝ Էդ ո՞վ ա սուտ Նիկոլը և ոստիկանն այդ պահին հարձակվեց ինձ վրա, կա տեսանյութը, բայց ես չեմ հրապարակի։ Ոստիկանությունը, ցավոք սրտի, դարձել է Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի սրբելու շորը»,-ասաց Սամսոնյանը։