COVID-19-ի շրջանում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը քննվում են ՔԿ-ում
RightԱրտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր:
Այս պահին դեռևս քննվում է 8 քրեական գործ, որոնցից 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի, մեկը՝ 316-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն)1-ին մասի հատկանիշներով, մեկ քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 3091-րդ հոդվածի (խոշտանգումը) 1-ին մասի հատկանիշներով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված ևս մեկ գործի նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։