20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов 

Քանի անգամ և ինչ նպատակով են իշխանությունները խախտել Սահմանադրությունը

Аналитический

 Օրվա իշխանություններին հաճախ են մեղադրում երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության վրա աչք փակելու, այն շրջանցելու կամ ինչն էլ ավելի վատ է՝ այն բացահայտ խախտելու համար: Պետք է փաստենք, որ այդ մեղադրանքները բնավ էլ հիմքերից զուրկ չեն: Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն իրենց քաղաքական խնդիրների լուծման գլխավոր և թերևս միակ ճանապարհ են հռչակել՝ հակասահմանադրական քայլերը: Եվ այսպես՝ քանի անգամ և ինչ քաղաքական, նեղ խմբային խնդիրներ լուծելու նպատակով են իշխանությունները դեմ գնացել Սահմանադրության պահանջներին: 

Դիցուք՝ նախորդ տարի վարչապետի աշխատակազմը մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգեւատրման ֆոնդից աշխատողների պարգեւատրման միասնական կարգը եւ պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հարկ է նկատել, որ ներկայացված որոշմամբ խախտվել է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը: Խախտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 

Առնվազն հինգ նախարարության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել Սահմանադրության կոպիտ խախտում, քանի որ վարչապետն իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածուներ: Մինչդեռ Փաշինյանը ոտքը կախ է գցել հասկանալի պատճառներով՝ չկային համապատասխան պրոֆեսիոնալ կադրեր և այս խնդիրը կարելի է համարել իշխանությունների աքիլեսյան գարշապարը: 


Հուլիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում է կայացրել զինվորական կոչումներ շնորհել։ Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին որոշումներ կայացնելը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»: Նա իրավունք չուներ նաև հայտարարել, որ զինվորական կոչումներ շնորհելու մասին իր կայացրած որոշումներն ուժի մեջ են մտնելու նախագահի կողմից համապատասխան հրամանագրեր ստորագրելու պահից, քանի որ զինվորական կոչումներ շնորհելու համար կան մի շարք ընթացակարգեր և նախագահի կողմից եռօրյա ժամկետում ստորագրելը տարբերակներից մեկն է միայն։ Սա էլ հերթական դեպքն է, երբ վարչապետը փորձում է իշխանության վերմակը քաշել միայն իր վրա՝ զրկելով մյուսներին անգամ առաջին հայացքից ոչ էական թվացող հարցերում որոշում կայացնելու հնարավորությունից: 

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը որը ներկայացվեց վերջերս որևէ պարագայում չէր կարող շրջանցել սահմանադրական վերահսկողությունը, սակայն մենք նաև դրան ականատես եղանք, քանի որ Իմ Քայլը շտապում էր լուծել այսպես կոչված` ՍԴ ճգնաժամը և, խախտելով սահմանադրության պահանջները, մեկ օրում ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը: ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրական արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորությունների դադարեցումը, ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ: 


Մեկ այլ խախտում՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:Այսինքն, առանց Ազգային ժողովի նախնական համաձայնության Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ չեն կարող իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք հանդիսանում են քրեական հետապնդում, ներառյալ՝ որպես մեղադրյալ ներգրավելը կամ մեղադրանք առաջադրելը: «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղղակիորեն սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող, քանի որ այդ անձի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում: Նույնանման դատական պրակտիկա է ձևավորել ՀՀ վճռաբեկ դատարանը Լևիկ Պողոսյանի գործով: Սակայն, Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում և վերջինս ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ առանց Ազգայի ժողովի նախնական համաձայնության։ Եվ այս ամենը ուներ բացահայտ քաղաքական ենթատեքստ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության այս հոդվածը տարածվում է նաև վարչապետի մամուլի քարտուղարի վրա, ով, սակայն, օրենքները կիրառում է ընտրողաբար՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ հայտարարությունները համեմելով քաղաքական գնահատականներով և շանտաժով: 


ԱԺ Իմ Քայլը խմբակցությունը օրենքով սահմանված ժամանակահատվածում չէր ներկայացրել նաև ԲԴԽ անդամի թեկնածությունը: Իսկ պատճառն էլ հետևյալն էր՝ իշխանությունները ոչ մի կերպ չէին կարողանում կողմնորոշվել թե ում վստահել այդ յուղոտ պաշտոնը և բավական երկար ժամանակ այս հարցի շուրջ ներթիմային բախումներ էին տեղի ունենում: 


Սահմանադրական դատարանի դատավորներին և նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ հարցը հանրաքվեի դնելը հակասում էր ոչ միայն ՀՀ սահմանադրությանը, այլ նաև Հանրաքվեի ամսին ՀՀ օրենքին:Այսպես` Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը: Ըստ այդմ` Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո` 15-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: 
Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից: Փաստորեն ապրիլի 5-ի նախատեսված հանրաքվեի ժամանակ հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը բացակայելու էր, հետևաբար գործընթացն արդեն իսկ անօրինական էր` դրանից բխող բոլոր հետևանքներով: 


Արդեն հունիսի 1-ին, ՀՀ Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը: Իրավիճակը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածը ուղիղ սահմանում է, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են միմիայն Սահմանադրությամբ։ Որևէ այլ փաստաթղթով Ազգային ժողովը չի կարող ունենալ լրացուցիչ լիազորութուններ։ Մինչդեռ այդ օրենքի նախագծով, փաստորեն, «Իմ քայլը» խմբակցությունն ինքն իրեն վերապահում էր Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություն՝ խախտելով սահմանադրությունը, որպեսզի ամեն գնով ձերբազատվի ՍԴ ներկայիս կազմից: 


Արդեն իսկ ընդունված՝ 2020 թվականի բյուջեով 70 միլիարդ դրամով նվազեցվել են կապիտալ ծախսերը, իսկ դա անթույլատրելի է, դա նշանակում է՝ քանդել պետությունը։ 45 միլիարդ դրամով ավելացրել են ընթացիկ ծախսերի մասնաբաժինը՝ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նպատակով: Այս դեպքում ՝ Փաշինյանը և Կառավարությունը խախտել են բյուջեի մասին օրենքը: 

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ՍԴ կողմից ճանաչվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչվել էր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: Առաջին դեպքում Իմ Քայլը փորձում էր առավել դյուրացնել քրեական գործեր հարուցելու գործընթացը՝ փոփոխությունները միտված էին հենց այդ խնդրի լուծմանը: Բանկային գաղնտիքի մասին օրենքում լրացումներ կատարելը նույնպես ուներ քաղաքական ենթատեքստ և պետք է դիտարկվի ապօրինի գույնքի բռնագանձման մասին օրենքի հետ միասին, քանի որ նպատակը՝ թիրախում հայտնված նախկին պաշտոնյաների կուլակաթափության գործընթացը առվել դյուրին դարձնելն էր: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ
Самое популярное