Առկա են հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ. Վիվա-ՄՏՍ
SocietyՎիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ: Այս մասին տեղեկանում ենք Վիվա-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից։
«Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է Վիվա-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը:
Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: