Չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել. Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի ու Կարեն Անդրեասյանի մասին
ПолитическиеՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ մամուլում հնչող անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում արդեն ՍԴ դատավորի թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Գագիկ Ջհանգիրյան, Կարեն Անդրեասյան:
«Այո, քննարկվում են զուտ գործընկերային, բայց պետք է սպասենք, տեսնենք՝ կառավարությունը, նախագահը, ինչպես նաեւ ԲԴԽ-ն (երեւի նկատի ուներ Դատավորների ընդհանուր ժողովը-խմբ) ինչ թեկնածուներ կառաջարկեն: Անունների հետ կապված, բացի մամուլի տեղեկություններից ես այլ տեղեկություններ չունեմ: Մենք թեկնածուների անունների 99 տոկոսը մամուլից ենք իմանում, եւ չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել»,-ասաց Ալեն Սիմոնյանը: