Կպառկենք գետնին. մեզ բախումներ պետք չեն ոստիկանների հետ (տեսանյութ)
VideoԱրմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Եղեգնուտցիները կրկին բարիկադներով փակել են ճանապարհները: Նրանք բախումներ չեն ցանկանում ոստիկանների հետ, միայն ուզում են հարցը շուտափույթ լուծում ստանա, սակայն կարծում են, որ ոստիկաններն են բախումներ փնտրում:
Այնուամենայնիվ, բնակչությունը չի հանդարտվում, իսկ ոստիկաններից մեկն ասում է, որ ամեն անգամ հեղափոխությամբ չվախեցնեն իրենց:
Նշենք, որ երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ին տված հարցազրույցում նշել էր, որ եղեգնուտցիների խնդրի հասցեատերը մարզպետարանը չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: