Արման Բաբաջանյանը թող գնա ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանին հաշվետու լինի. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
VideoԿԸՀ-ն կարող էր անել ավելին և վերականգնել սահմանադրական երկու օրենքներով նախատեսված ԼՀԿ-ի մանդատը և չցանկացավ արձանագրել, որ ԼՀԿ-ն այլևս չունի 18 մադատ, ինչը ակնհայտ է և վիճարկման ենթակա չէ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երեկ ԿԸՀ-ի կողմից ԼՀԿ-ի մանդատը վերականգնելու դիմումի մերժմանը:
Խաժակյանը նշեց, որ ԼՀԿ-ն, բնականաբար, վիճարկելու է որոշումը, իսկ, թե վիճարկման որ ճանապարհով են գնալու, կորոշեն իրավաբանները և փաստաբանները:
Մեկնաբանելով Արման Բաբաջանյանի այն գրառումը, որով վերջինս նշել է, թե ԼՀԿ-ն զղջալու է, որ խնդրել են իր հետ ճանապարհ անցնել, Խաժակյանը նշեց. «Մենք ինչից կարող ենք փոշմանել: Արման Բաբաջանյանը պետք է հասկանա, որ այս խորհրդարանում նա ամենքիչ ձայներ հավաքած պատգամավորն է, ով մի բան էլ հավակնում է նոր կուսակցություն ձևավորել: Չպետք է մոռանանք, որ այդ քվեները ժողովուրդը ԼՀԿ-ին է տվել և Արման Բաբաջանյանի կողմից ազնիվ չէ այդ մանդատը պահելը», -ավարտելով խոսքը՝ նշեց Խաժակյանը:
Մանրամասները տեսանյութում:
Անի Հակոբյան