Քաղաքացիներն ինքնակամ հանձնել են ինքնաձիգներ, հրացաններ և ատրճանակ
ВидеоՈստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին բաժին եկած 47-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5,45 միլիմետր տրամաչափի 69 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած ընկերոջը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գեղաշեն գյուղում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է տարիներ առաջ մահացած հորը պատկանած «Կալաշնիկով» ինքնաձիգը, պայթուցիչներով նռնակներն ու ինքնաձիգի 60-ից ավելի փամփուշտը։ Հուլիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժին եկած տղամարդը, որը հենց Կապանի է, կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, տարբեր տրամաչափի 240-ից ավելի փամփուշտ և այլն։ Ըստ նրա՝ ապօրինի զենք զինամթերքը իրենն է, ձեռք է բերել տարներ առաջ ու պահել տանիքում։