«Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել, մեկ խաղացող հոսպիտալացվել է
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն ու անձնակազմն այսօր կրկին PCR թեստ են հանձնել։ Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Պարզվում է, որ COVID-19-ի երեկվա թեստի պատասխանը դրական է եղել դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստների մոտ բարձր ջերմություն են գրանցվել։
Այսօրվա թեստի պատասխանները հայտնի կդառնան վաղը։