ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» Փաշինյանը Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House ՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը 

Լոռու մարզպետն անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը

Հասարակություն

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

«Վանաձորում մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում թե՛ սուբվենցիոն և թե՛ պետբյուջեի միջոցներով իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում: Այլ խնդիր է, սակայն, որակը և աշխատանքների իրականացման ժամկետները գոհացնու՞մ են, թե՝ ոչ:

Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքներն հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով:

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ ողջ օրը հետևեց մարզկենտրոնում ընթացող շինաշխատանքների ընթացքին՝ որակի և ժամկետների հետ կապված իր դիտարկումներն անելով ու ևս մեկ անգամ փաստելով. անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվելու և պետական միջոցները փոշիացնելու հնարավորություն այսուհետ չի տրվելու ոչ ոքի:

2019թ.-ին՝ նախապես սահմանված ժամկետներում չավարտված և 2020թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերից են՝ Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող փողոցի, Լազյան փողոցի, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասի, Լանջային փողոցի երթևեկելի մասի, Տավրոսի 8-րդ փողոցի սկզբնամասի հիմնանորոգումը, Աբովյան փողոցի հիմնանորոգումը, թիվ 6 դպրոց տանող ճանապարհի, Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի (դեպի մարզադաշտ տանող փողոց), Մյասնիկյան փողոցի (բաղնիքի դիմաց), Բոշյան փողոցի, Ստեփանյան փողոցի (Աղայան փողոցից մինչև Մաշտոցի փողոց), Երևանյան խճուղուց մինչև Չուխաջյան փողոց (թիվ 18 դպրոցի արևելյան կողմ), Ներսիսյան փողոցից Կնունյանց փողոց երթևեկելի մասի փողոցների հիմնանորոգման, Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման աշխատանքները:

Չնայած Կերպարվեստի թանգարանի հիմնանորոգումն ավարտված է, սակայն դեռևս բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ծանրամարտի մարզադպրոցում աշխատանքներն ընթանում են մեծ թափով, խոստանում են մինչև տարեվերջ ավարտին հասցնել՝ ապահովելով բարձր որակ: Ինչը չի կարելի ասել, սակայն, վերոնշյալ փողոցների մասին. մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը «Մ. Բուատ» ՍՊԸ-ն է: Նախորդ տարի չհասցնելով աշխատանքները ավարտին հասցնել ժամկետներում՝ ՀՀ կառավարության որոշմամբ դրանք երկարաձգվել են մինչև այս տարվա օգստոսի 1-ը. կհասցնեն, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակից ելնելով, սակայն, մտավախություն կա, որ դրանք չեն ընդունվի որակին չհամապատասխանելու պատճառով: Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը, հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվելով, պարտավորվել է հիմնանորոգել 14 փողոց, աշխատանքներ է իրականացրել 6 փողոցում, որոնցից ընդունվել է միայն 1-ի համար(Զեյթունի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց): Լանջային փողոցի կառուցման անորակության փաստը ընդունում է նաև շինկազմակերպությունը. աշխատանքները նորից կիրականացվեն, մնացած փողոցների մասով՝ սպասում են կրկնակի լաբորատոր հետազոտության արդյունքներին:

-Իմ խորին համոզմամբ՝ քաղաքապետարանի խիստ վերահսկողության դեպքում նման արդյունքներ չէինք ունենա:Համայնքապետարանի աշխատանքը վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար, այս վիճակը նաև դրա արդյունքն է: Համայնքապետարանն ուներ բոլոր հնարավորությունները՝ անորակ աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը խզելու և նոր մրցույթներ հայտարարելով այլ կազմակերպություններ ներգրավելու՝ ռիսկի տակ չդնելով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը,-ասում է մարզի ղեկավարը:

Անդրեյ Ղուկասյանի դիտարկմամբ՝ ներկա դրությամբ պատկերը գոհացնող չէ նաև Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման առումով. անզեն աչքով կարելի է տեսնել՝ աշխատանքները կատարված են թերություններով.

-Պուրակների մասով առկա է մի պատկեր, որ 1-2 տարվա ընթացքում կատարվել է աշխատանքների ընդամենը 50 տոկոսը, իսկ առաջիկա մեկ ամսում խոստանում են դրանք ավարտին հասցնել, ինչն իրատեսական չէ. արդյունքները կամփոփենք մեկ ամիս անց,-ասում է մարզի ղեկավարը:

Շրջայցի ընթացքում Ա. Ղուկասյանը հետևեց նաև պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող խոշորածավալ ծրագրերից՝ Գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման, մարզային զինկոմիսարիատի, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են որակի և ժամկետների խիստ պահպանությամբ, ինչպես նաև 2020թ.-ի սուբվենցիոն միջոցներով Վանաձորում արդեն իսկ մեկնարկած ծրագրերի ընթացքին(Վանաձորն այս տարի ներկայացրել է 4 ծրագիր, որոնցից 3-ը արդեն իսկ հաստատվել է):

Այս պահին ընթանում են Վանաձոր համայնքի Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շենքի, Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան և Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի շենքի հիմնանորոգման և Տարոն-2 թաղամասի այգու կառուցման աշխատանքները:

-Այս տարի շինաշխատանքների որակի առումով ակնկալում ենք անհամեմատ ավելի լավ արդյունքներ, քանի որ մրցույթներին մասնակցելու համար պարտադիր պայման համարվող բանկային երաշխիքի առկայությունը կօգնի, որպեսզի մրցույթներին մասնակցեն այն շինկազմակերպությունները, որոնք կարող են պատշաճ որակ ապահովել»:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)
Ամենադիտված