Մոսկվայում հուլիսի 13-ից դիմակների ռեժիմը կչեղարկվի
RussiaՄոսկվայի փողոցներում հուլիսի 13-ից պարտադիր դիմակների ռեժիմը չեղյալ կհայտարարվի, բայց սոցիալական հեռավորության պահանջը կպահպանվի, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր անձնական բլոգում: «2020 թվականի հուլիսի 13-ից փողոցում գտնվող քաղաքացիներին խորհուրդ է տրվում օգտագործել դիմակներ, ռեսպիրատորներ կամ շնչառական պաշտպանության այլ սարքավորումներ, սակայն դիմակների պարտադիր ռեժիմը կչեղարկվի», - ասվում է հայտարարության մեջ: Քաղաքապետը հստակեցրել է, որ դիմակների և ձեռնոցների օգտագործումը հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում, խանութներում և հանրային այլ վայրերում շարունակելու է պարտադիր լինել: «Պահպանվում են նաև սոցիալական հեռավորության պահպանման պահանջները», - նշել է քաղաքապետը: