«Ինչո՞ւ ինձ թույլ չեք տալիս նամակս տամ, ակցիա չեմ անում»․ ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչո՞ւ ինձ թույլ չեք տալիս նամակս տամ, ակցիա չեմ անում, նամակ եմ ուզում տամ, ոչ խտրականությանը, հարգելի ոստիկաններ,- այս մասին այսօր հայտարարեց Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա անող «Կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը։ Չախալյանին ի պատասխան՝ ոստիկանները նշեցին, թե ժամանակ են տալիս նամակը հանձնելու համար, կամ՝ ստիպված կլինի հեռանալ։ Ոստիկանը նշեց, որ Չախալյանը կարող էր միայնակ նամակը բերել և հանձնել, սակայն, քանի որ մի քանի հոգով են եկել և կոչեր են հնչեցնում՝ դա արդեն հավաք է։ Չախալյանի խնդրանքին՝ ասուլիս տալ Բաղրամյան 26-ում, ոստիկանները չընդառաջեցին․ նրան բերման ենթարկեցին։
Մանրամասները տեսանյութում։