Աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումները լինելու են կամավոր․ մեզ մոտ բոլորին պատվաստելու մտադրություն ունեն
ԲլոգոսֆերաԹորոս Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ Ռուսաստանի Առողջապահության Նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները լինելու են ԿԱՄԱՎՈՐ:
Այդպիսի հայտարարություններ են արվել նաև մի շարք այլ երկրներում: Իսկ ահա մեզ մոտ իշխանությունների հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլորին անխտիր պատվաստելու մտադրություն ունեն:
- Ժողովուրդ ջան հանկարծ թույլ չտաք դա իրականություն դրաձնեն, դուք ստրուկ չեք, ոչ էլ անլեզու անասուն, որ այդպես վարվեն ձեզ հետ, դուք մարդ եք և ունեք իրավունքներ, հետևաբար այդ պատվաստումները պետք է լինեն բացառապես ձեր ցանկությամբ, առանց որևէ պարտադրանքի, այսինքն ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ սկզբունքով»: