Пашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельно Гутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношений «Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна 

Թավշյա պաշտոնյաների ստերի թոփ 10-յակը

Аналитический

Հայաստանի իշխանությունները, այսպես կոչված՝ թավշյա պաշտոնյաները, պարբերաբար հայտնվում են, մեղմ ասած, անհարմար դրության մեջ, քանի որ բացահայտվում է վերջիններիս կողմից ասված սուտը: Նրանք հայտարարություններ են անում, պնդումներ, փորձում են արդարանալ, սակայն ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել, հասարակությունը և մամուլը շատ արագ հաջողացնում էին բացահայտել ստերը և վեր հանել դրանք:

Ներկայացնենք ձեզ թավշյա պաշտոնյաների ստերի թոփ 10-յակը: 

1) Ազգային ժողովի միջանցքում մայիսի 13-ին վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև։ Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը, վերահաստատելով օրեր առաջ իր հնչեցրած միտքը, թե Էդմոն Մարուքյանը համագործակցում է նախորդ իշխանությունների հետ, որպես հիմնավորում` հայտարարեց, թե Մարուքյանը կողմ է քվեարկել նախկին կառավարության բոլոր ծրագրերին։ Հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ հունիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանի նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագրին Մարուքյանը կողմ է քվեարկել և միայն վերջին՝ կառավարության 2019 թ․ ծրագրին է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, դեմ է քվեարկել։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Էդմոն Մարուքյանը նախորդ կառավարությունների ծրագրերին կողմ է քվեարկել, չի համապատասխանում իրականությանը 

2) Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը հերքման պահանջ էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին` մեղադրելով վերջինիս սուտ խոսելու մեջ: Նախարարն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս բառացի ասել էր, որ «... այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաեւ երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձեւ տեքստ էին գրում, որ  նայեք, ՀԷԿ-երը եւ այլն, եւ այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ եւ հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»: 


3) Հայկ Մարությանը, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, ստում էր` պնդելով, որ 29 մլն-ի պարգեւավճար Է բաժանվել քաղաքապետարանի աշխատակիցներին: Փաստացի, խոսքը գնում էր առնվազն 100 մլն դրամի մասին: 


4) Առողջապահության նախարար Թորոսյանը ստել է, ապա խոստովանել` դիմակներ չկրելու կոչը պայմանավորված է եղել դիմակների դեֆիցիտով, այլ ոչ թե դրանց անօգտակարությամբ: 


5) Վերջին ժամանակներս սահմանադրական իրավունքի «փորձագետ» դարձած և Սահմանադրական դատարանի մասով «մասնագիտացած» Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում գրել էր. «Փաստորեն Կիմ Բալայանը և Գագիկ Հարությունյանը դեռևս ՍԴ անդամ են, բայց գաղտնի էին պահում»։ Սակայն, Վահագն Հովակիմյանի «բացահայտումը» հերքեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Վերջինս ներկայացրել է փաստաթղթեր, համաձայն որոնց` դեռևս 2018 թվականին ՍԴ աշխատակարգային համապատասխան որոշումներով դադարել են Գագիկ Հարությունյանի, Կիմ Բալայանի և Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները: 


6) Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքին որոշ պատգամավորներ միջամտեցին կողմերին բաժանելու, որոշներն էլ մի քանի հարված հասցնելու համար։ Սակայն, տեսանյութում հստակ երևում է նաև, թե ինչպես է Ղալումյանը թիկունքից մոտենում Մարուքյանին ու հարվածում, հստակ լսվում է նաև հարվածի ձայնը, ու երևում են Մարուքյանի՝ ձեռքով գլուխը պաշտպանելու կադրերը։ Ըստ այդմ՝ Ղալումյանի պնդումը, թե ինքը քաշում էր Էդմոն Մարուքյանին, որպեսզի վերջինս չհարվածի Սասուն Միքայելյանին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մարուքյանը չէր կարող հարվածել Միքայելյանին, իսկ Ղալումյանը թիկունքից հարվածել է Էդմոն Մարուքյանին։ 

7) Համացանցում տարածվել էր տեղեկատվություն, որի համաձայն՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը չորս տարի առաջ ընկերների հետ մասնակցել է ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիաներին: Բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները փորձել են այրել ՌԴ դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձել են դա կանխել, Դավիթ Գևորգյանը դրոշը գցել է ոտքերի տակ և կոշիկները սրբել է վրան: Այս տեղեկությունը Դավիթ Գևորգյանը հերքել էր՝ ասելով, որ այն իրականությանը չի համապատասխանում, և նա ՌԴ-ի նկատմամբ այդպիսի դիրքորոշում չունի և չի ունեցել: Սակայն, Դավիթ Գևորգյանը ստում է, քանի որ վերոգրյալ տեղեկատվության հետ տարածվել է նաև տեսանյութ, որտեղ պարզ երևում են Գևորգյանը և վերջինիս գործողությունները: 

8) Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել էր, թե փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը իր բաջանաղը չէ, իրականում` Սարգսյանի կինը և Նազարեթյանի կինը մորաքրոջ աղջիկներ են: Մարզպետը ստել էր նաև մորաքրոջ հարսի մասով. Լիլիթ Միրզախանյանը մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: 

9) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնող տարվա ընթացքում մի քանի սուտ հայտարարություններով է հանդես եկել։ Օրինակ, 1000 դրամների հիմնադրամի մուտքերի աճի մասին խոսելով՝ վարչապետը նշել էր, որ 2018 թ. առաջին կեսում փոխանցված գումարների համեմատ այս տարի մուտքերն ավելացել են մոտ 350 մլն դրամով։ Իրականում տարվա մուտքերն աճել էին ընդամենը 17 մլն դրամով։ Փաշինյանը նոյեմբերի 27-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանը 2019 թվականին Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Այս հայտարարությանն արձագանքեց Արմեն Աշոտյանը և հայտնեց, որ Փաշինյանի հայտարարությունը սուտ է. Հայաստանն իր դիրքերը բարելավել է ոչ թե 27, այլ 7 կետով; Վարչապետը «100 փաստ Նոր Հայաստանի մասին-2.-ը» ներկայացնելիս մի քանի անհիմն և կեղծ հայտարարություններ էր արել։ Նրա խոսքով՝ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ, սակայն Ջրային կոմիտեից հայտնեցին, որ այս տարի ոչ մի խորքային հոր փականային ռեժիմի չի բերվել։ Պարզվեց, որ Սևանա լճի ջրի խնայողությունը եղել է ոչ թե 104 մլն խորանարդ մետր, այլ դրա կեսը։ 

10) ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ըստ էության, ստում էր՝ հայտարարելով, թե հեղափոխությանը նախորդած տարում ՊԵԿ-ում ևս բարձր պարգևավճար են ստացել։ Մասնավորապես, Ռաֆիկ Մաշադյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ ամբողջ 2017-ին Մաշադյանը ստացել է 10 միլիոն 97 հազար 440 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Իսկ 2018-ի միայն դեկտեմբեր ամսին Մաշադյանը ստացել է 9.6 միլիոն դրամ։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Անանյանը ստում է նաև, երբ հայտարարում է, թե պարգևավճարներ ստացել են ՊԵԿ նախագահից մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը։ ՊԵԿ շարքային աշխատողները լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմում էին, որ պարգևավճարներ ստացել են բացառապես ղեկավար կազմն ու նրանց մտերիմները։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Индонезии из-за мощного извержения вулкана эвакуировали более 2100 человекВрач рассказал о факторах риска развития аллергии у взрослыхDongfeng Honda покажет седан с шестью мониторамиAndroid 15 будет помещать в карантин потенциально опасные приложенияВ Астане 26 апреля пройдет совещание министров обороны стран ШОСCBS News: США согласились вывести войска из НигераДелегация Верховной Рады Украины посетит Азербайджан«Большая честь»: Мари Краймбрери подарила песню Владимиру ПресняковуПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноDaily Mail: США тайно развернули ракеты, способные уничтожить электронику иранских ядерных объектовПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноБиткоин в четвертый раз в истории сократил эмиссию вдвоеПэрис Хилтон перестала скрывать свою дочьНикол Пашинян: По сути, Армения и Азербайджан впервые решили вопрос за столом переговоровИран заявил о расследовании обстоятельств нанесения ударов 19 апреляМинобороны РФ сообщило о перехвате и уничтожении 50 БПЛА за ночь над регионами РоссииАрхиепископ: План минимум — остановить этот процесс, максимум — чтобы эти люди не правилиВ очередной день ЧЕ по боксу у Армении 4 представителяГутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношенийБлинкен приветствовал достигнутое между Арменией и Азербайджаном соглашение о делимитации границыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 20 АПРЕЛЯ«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи
Самое популярное