Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմը
ՌուսաստանՌուսաստանը հուլիսի 15-ից սկսած՝ կսկսի աստիճանաբար վերացնել դեպի արտերկիր չվերթների սահմանափակումները, ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: «Դա հնարավոր դարձավ, քանի որ, ինչպես գիտեք, բավականին երկար ժամանակ Ռուսաստանում նկատվել է նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի նվազում», - ասել է նա ճեպազրույցում: Փոխվարչապետի խոսքով՝ օդային երթևեկությունը կվերսկսվի այն երկրների հետ, որտեղ COVID-19- ի դեպքը հարյուր հազար մարդու հաշվով չի գերազանցում 40 դեպքը: Այսինքն՝ այն չպետք է գերազանցի 1%-ը: Ավիացիոն տնօրենները պետք է բանակցեն և պարզեն, թե որ երկրներն են համապատասխանում այդ չափանիշներին: Օդային երթևեկությունը կվերականգնվի փոխադարձ հիմունքներով: Փոխվարչապետը հայտնել է նաև, որ անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող վայրերից ժամանողները, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն ինքնամեկուսացման: Հիշեցնենք, որ համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված՝ Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և անկանոն ուղևորափոխադրումները։