Անգլիայի առաջնության խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ասթոն Վիլային»
СпортԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ասթոն Վիլային»: Բիրմինգհեմում հանդիպումն ավարտվեց 3: 0 հաշվով: Գոլերը խփեցին Բրունա Ֆերնանդեսը (27-րդ րոպեին՝ տուգանայինից), Մեյսոն Գրինվուդը (45 + 5-րդ րոպեին) և Պոլ Պոգբան (58-րդ րոպեին): 58 միավորով «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: «Ասթոն Վիլան» (27 միավորով) գտնվում է 19-րդ տեղում: