Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ Թանկյան Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» 

Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am

Քաղաքական

ՀՀ ԱԺ փոխնագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանն ինքնատիրապետումը կորցրեց լրագրողի՝ ԱԺ պատգամավորներին մեկ տարվա ընթացքում տրված շուրջ 580.000.000 միլիոն պարգևավճար տալու մասին միանգամայն արդարացի հարցադրումների տարափի տակ

Մինչ Ալեն Սիմոնյանի ցնցումներին անդրադառնալը՝ փաստենք, որ նա հերթական անգամ խեղեց իրերի իրական պատկերը՝ տպավորություն ստեղծելով, որ, իբրև թե, այդ 580 միլիոնն ստացել են ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները: Պարզաբանենք. ՀՀ ԱԺ աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր պատասխանի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի 2019 թ. (ուղիղ մեկ տարվա) պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար): 

Հետևաբար՝ ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները միասին մեկ տարվա ընթացքում ոչ թե ստացել են 580 միլիոն, այլ՝ 1.470.699.308 ՀՀ դրամ (շուրջ 3 մլն դոլար):

Սա՝ իմիջայլոց:

Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ մատնացույց արեց պարգևավճարների թեման շոշափող լրատվամիջոցների խմբագիրներին՝ նրանց անվանելով «ծրարով գումար ստացողներ»: Ես, որպես այդ թեման ակտիվորեն շոշափող լրատվամիջոցի խմբագիր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ալեն Սիմոնյանը անպատասխանատու պաշտոնյա է, պետական պաշտոնյայի հետ անհամատեղելի վարքագծի տեր շարքային ստախոս: Իհարկե, ողջ կյանքում «ծրարային» վարքագծով և հոգեբանությամբ ապրած պարոնի համար դժվար է պատկերացնել կյանքն առանց ծրարների, մարդ, ում աչքին ամեն տեղ և պարագայում ծրարներ են երևում: Մյուս կողմից, եթե Ալեն Սիմոնյանը, որպես ողջ կյանքում ծրարներով աշխատած խմբագրի, ի նկատի ունի իր թիմի կարկառուն առաջնորդին, ապա միգուցե չի սխալվում, և հասարակությունը դրա մասին լսեց կոնկրետ փաստեր:

Ինչ վերաբերվում է բազմիցս չարչարկված այն թեզին, թե պետական ոլորտի պաշտոնյանները, այսինքն՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, պետք է լավ վարձատրվեն, այլապես՝ կգնան մասնավոր ոլորտ, իսկ պետությունը կկորցնի լավագույն կադրերին, այստեղ ևս գործ ունենք զավեշտի հետ: Պարզապես հիշենք կամ հիշեցնենք՝ ովքե՞ր են եղել Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ծանրակշիռ մասը (թող չվիրավորվեն այն փոքրականակ անձինք, ովքեր, իրապես, ունեն անցած ճանապարհ)՝ մինչ 2018 թ.: Կյանքում ոչինչ չստեղծած, գիտակցական ողջ կյանքը «օբիժնիկի» հոգեբանությամբ և  քորդավորների (անողնաշարավորների) դասի փիլիսոփայությամբ  ապրած, փողոցներում սոված – ծարավ քարշ եկած, անգամ հոդաբաշխ միտք արտահայտելու անընդունակ այդ զանգվա՞ծը չի աշխատելու նախարար կամ փոխնախարար, պատգամավոր կամ օգնական, մարզպետ կամ տեղակալ, պետական ապարատի չինովնիկ և այլն: Թե՞ պետական հաստատությունների աթոռներին կառչած այն հատվածը, ով արևմտյան կազմակերպություններից ու դեսպանատներից մի քանի հարյուր հազար դրամ դրամաշնորհ «կպցնելու» համար ամեն օր վաճառել է սեփական խիղճը:

Հետաքրքիր է՝ ո՞վ չի աշխատելու, կամ ու՞մ աշխատանքով է այսօր ծաղկել այս կամ այն ոլորտը, եթե, կրկնում եմ, հաշվի չառնենք առանձին բարեխիղճ պաշտոնյաների ներկայությունը, որոնց աշխատանքը համընդհանուր վակխանալիայի մեջ ոչինչ չի փոխում:

Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ պետական աշխատողները պետք է շատ վարձատրվեն, ստանան պարգևավճարներ, որ չփախչեն մասնավոր ոլորտ, լավագույնս ապացուցում է, որ 2018 թ. տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ մի խումբ մարդկանց՝ փողոցից պետական հաստատություններ ներխուժելու գործընթաց:

Այդ մարդիկ իրականում ոչ թե նվիրյալներ են, այլ շարքային փող աշխատող-տուն պահողներ, այս պարագայում՝ նաև խաբեբա-մոլորեցնողներ, ովքեր պետական բյուջեն խժռելուն զուգահեռ՝ անխնա պայքարում են, որ իրենց ստրուկ տեսակից կերտեն հեղափոխականի կերպար:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. Թրյուդո
Ամենադիտված