Ալավերդի քաղաքում թունավորելու միջոցով սպանել են շանը. ահազանգ (տեսանյութ)
ОбществоՖեյսբուքյան օգտատեր Նոնա Խաչատրյանն իր էջում տեսանյութ է հրապարկել, որում թունավորելու միջոցով սպանում են շանը:
Օգտատեր Տարոն Գրիգոյանը «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» ֆեյսբուքյան խմբում կիսվել է տեսանյութով և կից նշել, որ դեպքը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքում:
«Ալավերդի քաղաքում որոշ մարդիկ թունավորում են շներին, նման դեպքերի հանրային արձագանքը թույ չի տա անողներին անպատիժ մնա»լ,- գրել է նա:
Նոնա Խաչատրյանն ավելի ուշ իր էջում տեղեկացրել է, որ շունը սատկել է:
Տեսանյութին արձագանքել է նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը` մասնավորապես, գրելով.
«Ինչ տականք են մարդիկ: Եկեք մեր մեջ փնտրենք, նախ փոխենք, հետո շատ բաներից խոսենք: Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ»: