Որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրգործը կարճվելու է. Աթանեսյան
ԲլոգոսֆերաՓաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինձ հասած տեղեկություններով որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա խոսք եմ տալի մոտիկից ու շատ ինտիմ ծանոթանալ հարձակման թե կատարողների, թե պատվիրատուների մայրերի, քույրերի և կանանց հետ:
Անգամ իմ համբերության բաժակը կարող է լցվել»:
Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ էր ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում: