Որոշ ժամանակ անց կունենանք այլ հիվանդություններով մահացության կտրուկ աճ. Վահե Տեր-Մինասյան
SocietyՄինասյանի կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում բոլոր մասնագիտացումների բժիշկներին պետք է մոբիլիզացնել կորոնավիրուսով վարակված բուժառուներին բուժելու նպատակով. «Մեր բժիշկները հերոսներ են՝ հաշվի առնելով այն պայմաններն ու ֆինանսավորումը, որով աշխատում են: Հատկապես պոլիկլինիկաների բժիշկները խղճուկ աշխատավարձ են ստանում»,- ասել է նա:
Վահե Տեր-Մինասյանը եթերի ընթացքում հայտնել է, որ այժմ մարդիկ այսօր զգուշանում են պրոֆիլակտիկ բուժզննում անցնել, քանի որ կարող են կորոնավիրուսով վարակվել. «Որոշ ժամանակ անց մենք կունենանք այլ հիվանդություններից, օրինակ՝ վերջին փուլի քաղցկեղից, մահացության կտրուկ աճ: Սիրտ-անոթային հիվանդները ևս զգուշանում են, չեն գնում հիվանդանոց, սա խնդիր է: Մանկական պատվաստումները վտանգված են, պոլիկլինիկաներում միշտ չէ, որ կանոնակարգված է այդ ծառայությունը»,- ասել է բժիշկը: