Մեր ծախածը քրչոտ իրեր են, թողե՛ք 2 կոպեկ աշխատենք. հնամաշ իրերի շուկայի աշխատակիցներին հեռացնում են տարածքից
SocietyՀնամաշ իրերի շուկայի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում՝ հրաժարվելով լքել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գտնվող տարածքը, որտեղ իրականացնում են իրերի առևտուրը: Նրանց առաջարկվում էր տեղափոխվել կամ Հրազդան մարզադաշտի, կամ «Տեցի կրուգ» կոչվող վայր, սակայն առևտրականները խնդրում էին մինչև օգոստոսի 15-ը ժամանակ տալ, որպեսզի հասկանան իրենց անելիքը: Ոստիկաններն էլ փորձում էին հեռացնել նրանց։
«Չգիտես ինչու որոշել է, որ այս տարածքը պետք է ազատվի, մեզ էլ ուզում են տանեն չոլերը, որ չկարանանք 2 կոպեկ փող աշխատենք: Մեր ծախածը քրչոտ իրեր են: Գոնե մեր հաճախորդները գիտեն սրա տեղը, տրանսպորտի շարժ կա, ո՞ւր գնանք»,- մասնակիցներից մեկը բացատրում էր քաղաքապետարանի ներկայացուցչին:
Առևտրականներն ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչը համաձայնության եկան մինչև օգոստոսի 15-ը մնալ, աշխատել, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը, որպեսզի մեկ ամիս անց տեղափոխվեն այլ վայր առևտուր իրականացնելու։