Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային գնահատականը՝ իշխանությունների գործողությունների մասին

ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները համատեղ աշխատանքային խմբի գնահատականն են հրապարակել կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին:

Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։

Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել  մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը:

Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։

Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։

Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։  Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը:

Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։

Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության: Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։ Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:

Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ:

Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։ Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն  300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը,  կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում: Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը:

Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ:

Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։

Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:

Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:

Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное