«Մենք չպետք է ապուշի տպավորություն թողնենք ողջ աշխարհի առջև»․ Պուտին
ՌուսաստանՄոսկվան գերադասում է շփվել գործընկերների հետ բացառապես հարգալից տոնով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան 1» հեռուստաալիքի եթերում: Պետության ղեկավարին հարցրել են, թե ինչու են Ռուսաստանի իշխանությունները մեղմ վարվում նրանց հետ, ովքեր երբեմն իրենց թույլ են տալիս բացահայտ կոպտություն Ռուսաստանի հանդեպ: «Չեմ կարծում, որ մեր շահերը պաշտպանելիս մենք պետք է նման լինենք ապուշի կամ խելապակասի, ով ածելի ունի ձեռքում և բոլորին վախեցնում է դրանով։ Մենք պետք է զուսպ լինենք», - պատասխանել է Պուտինը: