«Մենք չենք անհանգստացնի Նուրմագոմեդովին և թույլ կտանք, որպեսզի նա սգա իր հոր մահը»․ Ուայթ
СпортUFC- ի ղեկավար Դեյն Ուայթը հայտարարել է, որ կազմակերպությունը չի անհանգստացնի Խաբիբ Նուրմագոմեդովին և նրան ժամանակ կտա ընտանիքում վշտից ապաքինվելու համար: Աբդուլմանապ Նուրմագոմեդովը մահացել է հուլիսի 3-ին՝ կյանքի 58-րդ տարում՝ կորոնավիրուսից առաջացած բարդություններից: Ուայթը ավելի վաղ հայտնել էր, որ UFC-ի թեթև քաշային չեմպիոն Նուրմագոմեդովը սեպտեմբերին պետք է մենամարտի ամերիկացի Ջասթին Գատի հետ: