Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» ոչ ոքի խաղաց «Բերնլիի» հետ
СпортԱնգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղում իրենց դաշտում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները ոչ ոքի խաղացին «Բերնլիի» հետ: Շաբաթ օրը Լիվերպուլում կայացած հանդիպումն ավարտվեց 1: 1 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Էնդրյու Ռոբերթսոնը (34-րդ րոպեին) և Ջեյ Ռոդրիգեսը (69-րդ րոպեին): «Լիվերպուլը», որը վաղաժամ դարձավ չեմպիոն, հավաքեց 93 միավոր: 50 միավորով «Բերնլին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի իններորդ տեղը: