Ամերիկացի բժիշկը կորոնավիրուսի երրորդ ալիք է կանխատեսել
МирԱմերիկացի բժիշկ Չադ Կրիլիչը վախենում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է էլ ավելի մեծանալ, եթե իշխանություններն ու քաղաքացիներն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն։ Այս մասին նա հայտնել է Deutsche Welle լրատվականի հետ հարցազրույցում։
Մասնագետը մատնանշել է մայիս ամսվա վերջում սկսած վարակակվածների թվի աճը, երբ ԱՄՆ-ում սկսեցին աստիճանաբար հանել սահմանափակումները։ Կրիլիչի կարծիքով՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել նման միտումներին, որպեսզի ապահովեն բավարար քանակությամբ պաշտպանություն, թեստեր և դեղամիջոցներ:
Բժիշկը նաև նշել է, որ մեծ հավանականությամբ աշխարհին սպասում է վիրուսի երրորդ ալիք, որը կարող է սկսվել գրիպի բռնկման ֆոնին։ «Սա երեք ակտ ունեցող պիեսի նման է, և հիմա մենք երկրորդ ակտում ենք: Հետո կլինի երրորդը»,- ասել է նա:
Կրիլիչը պարզաբանել է, որ նոր ալիքի սկիզբը կախված կլինի տարբեր գործոններից, այդ թվում՝ պատվաստանյութի ստեղծումից և բնակչության կողմից անվտանգության կանոնները պահպանելուց։ Նա նաև հավելել է, որ պատվաստանյութի՝ մոտ ժամանակներս հայտնվելու մասին տեղեկությունը ցանկությունը իրականության փոխարեն ներկայացնելու փորձ է։