Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) 

Պետբյուջեից միլիոններ՝ Խաչատուր Սուքիասյանի «Սիլ ինշուրանս» ընկերությանը

Վերլուծական

Հեղափոխությունից հետո վերադասավորումների ականատես եղանք ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բիզնես դաշտում:

ԼՈՒՐԵՐ.com-ն ուսումնասիրել է, թե պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները իշխանափոխությունից հետո իրենց կարիքների համար ինչ ընկերությունների ծառայություններից են սկսել օգտվել:

Այս անգամ ընտրել ենք ապահովագրության ոլորտը, հետագայում կանդրադառնանք նաեւ այլ ոլորտների: Նշենք, որ ուսումնասիրության համար ԼՈՒՐԵՐ.com-ն օգտվել է Պետական գնումների armeps համակարգից եւ կառավարության e-gov.am հարթակի մեկ անձից կատարվող գնումների բաժնից:

Armeps համակարգում ուսումնասիրությունների ժամանակ միանգամից աչքի է ընկնում հեղափոխությունից հետո Երեւանի քաղաքապետարանի կողմից կատարված ապահովագրական ընկերության փոփոխությունը: 2019 թվականի հունիսի 25-ին (քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք) Երեւանի քաղաքապետարանը «Առողջապահության ապահովագրություն» փաթեթ է ձեռք բերել 67 մլն 500 հազար դրամով: Սա համարժեք է 138 հազար ԱՄՆ դոլարի: Այս ծառայությունը Երեւանի քաղաքապետարանին մատուցել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Այն պատկանում է «Սիլ կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին:

Բոլորին է հայտնի Խաչատուր Սուքիասյանի եւ այս իշխանությունների ու հատկապես Նիկոլ Փաշինյանի մտերմիկ հարաբերությունները: Սուքիասյանը հեղափոխության աջակիցներից է եղել, այժմ էլ սատարում է գործող կառավարությանը: Սակայն, առանց որեւէ պնդումներ անելու, ներկայացնենք, թե նախորդ երկու տարիներին՝ 2018 եւ 2017 թվականներին այս նույն ծառայությունները որ ընկերություններն են մատակարարել Երեւանի քաղաքապետարանին:

Այսպես, armeps համակարգում առկա տեղեկատվության համաձայն վերջին երկու տարիներին (քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք) քաղաքապետարանին այս ծառայությունը մատուցել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Ի դեպ, այս ընկերության 60 տոկոսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին: Համեմատության համար էլ նշենք, որ Քոչարյաններին պատկանող ընկերությունն ավելի բարձր գներով է մատուցել ծառայությունը՝ 147 միլիոն եւ 139 միլիոն դրամներով:

Կայքում դեռ հրապարակված չէ, թե քաղաքապետարանն այս տարվա համար, որ ընկերությունից է ձեռք բերել առողջապահական ապահովագրությունը:

Քաղաքական փոփոխություններից հետո մեկ անձից կատարվող գնումներում մատակարարների փոփոխություններ են եղել նաեւ վարչապետի աշխատակազմում: Այստեղ էլ ականատես ենք լինում կառավարության ավտոմեքենաներն ապահովագրող ընկերությունների փոփոխությանը: Հեղափոխությունից հետո զգալի մասն անցել է կրկին «Սիլ Ինշուրանս» ընկերությանը: «Մեկ անձից կատարվող գնումների» ցանկից տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմը 2019 թվականի փետրվարի 1-ին «Սիլ Ինշուրանս»-ի հետ 3 մլն 745 հազար դրամի պայմանագիր է կնքել, որի շրջանակներում ԱՊՊԱ ծառայություն է մատուցվել 87 ավտոմեքենայի:

Նույն թվականի մայիսին 11 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի պայմանագիր է կնքվել նաեւ «Արմենիա Ինշուրանս» ընկերության հետ: Պայմանագրի արժեքը կազմել է ընդամենը 198 հազար դրամ: Նկատելի է գումարների էական տարբերությունները:

2018 թվականին վարչապետի աշխատակազմի 90 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն ևս իրականացրել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունը: Ծառայության համար վճարվել է 2 մլն 313 հազար դրամ: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կառավարության և «Սիլ Ինշուրանս» ընկերության միջև կնքվել է 2018 թվականի սեպտեմբերին՝ քաղաքական փոփոխություններից մի քանի ամիս անց: Իսկ ահա 2018-ի առաջին կիսամյակում վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաներն այլ ընկերություն է ապահովագրել՝ «Նաիրի Ինշուրանսը»-ը: 1 մլն 249 հազար դրամի շրջանակներում իրականացվել է 89 ավտոմեքենայի ապահովագրություն:

2017-ին վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասը եւս ապահովագրել է «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: 1 մլն 100 հազար դրամի շրջանակներում իրականացվել է 23 ավտոմեքենայի ԱՊՊԱ: Ամեն դեպքում նշենք, որ «Սիլ»-ը որոշակի առումով պետական գնումներին մասնակից է եղել նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Օրինակ 2017-ին 2 մլն 213 հազար դրամով իրականացրել է նախագահականի մեքենաների ապահովագրությունը:

2020-ին եւս վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասը «Սիլ»-ն է ապահովագրել: Գնումների համակարգից տեղեկացանք, որ մինչ այս կառավարությունը մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով մեքենաների ապահովագրության 10 պայմանագիր է կնքել, որից չորսը բաժին է ընկել «Սիլ»-ին: Ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն դրամ: Համեմատության համար նշենք օրինակ` «Ինգո Արմենիա»-ին, որը պատկանում է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին, ապահովագրության համար վճարել են 595 հազար դրամ, «Արմենիա Ինշուրանս»-ին՝ 1 մլն դրամ եւ այլն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ամենադիտված