Սթիվեն Քինգը իր երեք պատմվածքները երեք դոլարով վաճառել է էկրանավորման համար․ Deadline
SocietyԱմերիկացի գրող Սթիվեն Քինգը վաճառել է «Եթե այն արյունահոսում է» այս տարվա ապրիլին լույս տեսած իր ժողովածուից երեք կարճ պատմվածքների էկրանավորման իրավունքը՝ յուրաքանչյուրը ընդամենը մեկ դոլարով, հայտնում է Deadline֊ը: Այսպիսով, «Պարոն Հարիգանի հեռախոսը» աշխատության հիման վրա կստեղծվի «Netflix» պլատֆորմի համար նախատեսված նախագիծ, որի արտադրողը կլինի Ռայան Մերֆին, իսկ ռեժիսորը կլինի Ջոն Լի Հանկոկը։ Ըստ Deadline-ի՝ Բեն Սթիլերը ձեռք է բերել իրավունք՝ «Առնետը» պատմվածքի՝ կինոնկարի վերածելու մասին: Նա կուղղորդի նախագիծը, ինչպես նաև կխաղա դրա հիմնական դերը: Ուղեղի քաղցկեղ ունեցող երիտասարդի մասին «Չակի կյանքը» կներկայացնի Դարրեն Արոնոֆսկին: Վերջին՝ չորրորդ աշխատանքը՝ «Թող արյունոտվի» պատմվածքը, դեռևս վաճառված չէ: Բայց, ինչպես պարզվում է Deadline-ը և HBO-ն նախատեսում են դրա նկատմամբ ևս իրավունքներ ձեռք բերել: Այս նախագծերի վերաբերյալ այլ մանրամասներ, ներառյալ թողարկման ամսաթիվը, դեռևս հայտնի չեն: