Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
ԻրանԻրանում կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Իսա Ջաֆարին, հայտնում է Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։ Ջաֆարին ստանձնել է իր պարտականությունները միայն վերջերս` մայիսի վերջին, երբ տասնմեկերորդ պառլամենտը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը: Ջաֆարին պլանավորման և բյուջեի հանձնաժողովի անդամ էր: Նա աշխատել է նաև ութերորդ խորհրդարանում (2008–2012): Պատգամավորի մահվան կապակցությամբ կոնգրեսականները ցավակցություն են հայտնել խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բագեր Հալիբաֆին: