«Լոռի» ֆուտբոլային ակումբում COVID 19-ի դեպքեր են գրանցվել
Общество«Լոռի» ֆուտբոլային ակումբում COVID 19-ի18 դեպք է գրանցվել, 15 հոգու պատասխանը բացասական է։ Վերջիններս ինքնամեկուսացել են, ծանր դեպքեր չկան։ Վարակվածները ոչ միայն ֆուտբոլիստներ են, այլև մարզչական կազմի և աշխատակազմի ներկայացուցիչներ։
Նշենք, որ թիմի վերջին հանդիպումը հուլիսի 7-ին էր։ Հանդիպման ժամանակ 2-3 ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատ է եղել, ունեցել են գլխացավ, թուլություն։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ հանդիպմանը մասնակցած 8 ֆուտբոլիստ վարակված է եղել կորոնավիրուսով։